«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԴԻՊՈՒՄԸ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԱՊՐԻԼԻ 22-24 ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

PanARMENIAN.Net - «Կովկասյան քառյակի» երկրների (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան) խորհրդարանների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսվում է ապրիլի 22-24-ը Թբիլիսիում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Խոսնակները մտադիր են քննարկել երկրներում առկա հասարակական-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման, հակամարտությունների կարգավորման հարցերը: Հանդիպումը տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի նախաձեռնությամբ: «Կովկասյան քառյակ» ձեւաչափը ձեւավորվել է 1996 թ. Ռուսաստանի նախաձեռնությամբ: Այս ընթացքում արդեն տեղի են ունեցել չորս երկրների պետությունների ղեկավարների, ներքին գործերի նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների, ինչպես նաեւ խորհրդարանների խոսնակների հանդիպումներ:


 Ուշագրավ
---