Սան Ֆրանցիսկոյում ձերբակալել են «Գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժման մասնակիցներին![]() 7 հոկտեմբերի 2012 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Սան Ֆրանցիսկոյում ձերբակալել են «Գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժման 22 մասնակիցների, հաղորդում է Գոլոս Ռոսսիին` հղելով ABC-ին: Շարժման կողմնակիցները երթով անցել են քաղաքի կենտրոնական Մարքեթ-սթրիթ փողոցով, ապա փակել են երթևեկությունը Justin Herman Plaza հրապարակի շրջանում: Հիշեցնենք, որ երթը թույլատրված չի եղել: Ոստիկանությունը շրջափակման է ենթարկել և ձերբակալել անկարգությունների հիմնական կազմակերպիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժման 24-ժամյա պիկետը սկսվել է շաբաթ օրը կեսօրին` Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում տեղակայված Սան Խոսե քաղաքում: Ցուցարարարների թվում հիմնականում մարգինալ երիտասարդներ են և ծերացող հիպպիներ, ովքեր դեմ են հադես գալիս գործազրկությանը և ֆինանսական ինստիտուտների գործունեությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |