Ա. Զաքարյան. Ադրբեջանը կարող է օգտվել Թուրքիայի գործողություններից տարածաշրջանում ակտիվանալու համար

Ա. Զաքարյան. Ադրբեջանը կարող է օգտվել Թուրքիայի գործողություններից տարածաշրջանում ակտիվանալու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է օգտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունից` տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխելու ակտիվ փորձերի համար:

«Վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- նշել է նա:

Զաքարյանի կարծիքով, Հայաստանը պետք է զգույշ լինի և իր ակտիվ դիվանագիտական գործողություններով թույլ չտա որ կայունությունը վտանգվի: Միաժամանակ, նա չի բացառել, որ միջազգային հանրությունը, մասնավորապես, Ռուսաստանը, կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխություն թույլ չտալու համար:

 Ուշագրավ
---