Երևանում կգործի սիրիական ծրագրով դպրոց՝ Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաների համար![]() 8 հոկտեմբերի 2012 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Վաղը Երևանի Նար Դոսի անվան դպրոցում տեղի կունենա սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցի բացումը: Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը` Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի: Այդ նպատակով, հուլիսին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աշխատակիցների ուժերով ստեղծվեց աշխատանքային-կրթական հանձնախումբ, որի մեջ մտան սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական գործի պատասխանատուներ, մանկավարժներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը համակարգեց սիրիական կրթական ծրագրով դպրոցի ստեղծման գործնընթացը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աջակցությամբ, նախաձեռնող կազմակերպության հետ համատեղ: Կայացան բազմաթիվ աշխատանքային խորհրդակցություններ ՀՀ սփյուռքի, կրթության և գիտության նախարարների մոտ, որի արդյունքում, օգոստոս-սեպտեմբերին աշխատանքներ տարվեցին Հայաստանում, մասնավորապես, Երևանում գտնվող սիրիահայ երեխաների, ուսուցիչների հաշվառման, դասարանների համալրման, Սիրիայից 1-9-րդ դասարաններում դասավանդվող առարկաներին համապատասխան դասագրքերից 1-ական օրինակների ձեռքբերման և բազմացման, դպրոցի ընտրության, դասարանները դպրոցական կահույքով և պարագաներով ապահովելու, ուսումնական գործընթացին առնչվող այլ խնդիրների լուծման ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |