Ղազախստանում սկսվել են ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն 2012» խաղաղապահ զորավարժությունները![]() 8 հոկտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ղազախստանի «Իլիյսկի» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների համատեղ «Անխախտ եղբայրություն 2012» խաղաղապահ զորավարժությունները, հայտնում է Ղազախստանի ՊՆ մամլո ծառայությունը: Միջոցառումը սկսվեց մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզսատնի, ՌԴ, Տաջիկստանի և Ուզբեկստանի դրոշների բարձրացումից և օրհներգերի կատարումից: Հանդիսավոր արարողությունն ավարտվեց Ղազախստանի բանակի դեսանտայինների ցուցադրական ելույթներով: Զորավարժությունները կտևեն 10 օր: Նախատեսվում է, որ զորավարժությունների ընթացքում մասնակից երկրների զինվորական ստորաբաժանումները կմշակեն հակամարտող կողմերի տարանջատման, հրադադարի պայմանների կատարման, հումանիտար բեռների ուղեկցության և շարասյուների վրա ահաբեկիչների հարձակման հետ կապված հարցերը: Զորավարժությունները կանցնեն երկու փուլով, հայտնում է Ռոսբալտը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |