Հայաստանը պետք է համագործակցի Հունգարիայի հետ Ադրբեջանի դեմ, կարծում է նախկին դեսպան Նավասարդյանը![]() 8 հոկտեմբերի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Նախկին դեսպան Արման Նավասարդյանը սխալ է համարում հայ հասարակության արձագանքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման նկատմամբ, որը Հունգարիայի գործող կառավարության մեղքը բարդում է հունգարական պետության և ժողովրդի վրա: «Ես համարում եմ, որ դա սխալ է և չի օգնի գործին»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: «Կառավարությունը գալիս և գնում է, իսկ ժողովուրդը մնում է»,- հավելել է Նավասարդյանը` հիշեցնելով հայ և հունգար ժողովուրդների միջև բազմադարյա հարաբերությունների մասին: Նա նաև նշել է, որ «դեռ հարց է, թե ով ում է խաբել` Հունգարիան Հայաստանին, թե Ադրբեջանը` Հունգարիային»: «Այդ իրավիճակում ես կարծում եմ ավելի ճիշտ կլիներ ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել և գնալ Հունգարիայի հետ մերձեցման տարբեր միջոցներով և ձևերով և միասին հանդես գալ Ադրբեջանի դեմ: Կարծում եմ, որ դա ավելի ճիշտ կլինի»,- հավելել է Նավասարդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |