Նախկին դեսպան. Օսկանյանի գործը մեծ քաղաքական սխալ է` հաշվի առնելով դիվանագետների կորպորատիվ համերաշխությունը![]() 8 հոկտեմբերի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Վարդան Օսկանյանի գործը մեծ քաղաքական սխալ է, որը կարող է բացասաբար անդրադառալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա` հաշվի առնելով ողջ աշխարհի դիվանագետների ուժեղ կորպորատիվ համերաշխութունը, կարծում է նախկին դեսպան Արման Նավասարդյանը: «Մենք` հայերս, խնդիրներ ստեղծելու, հետո հերոսաբար դրանք լուծելու մեծ վարպետներ ենք, դա հավանաբար էթնոգենետիկ գիծ է»,- հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում: «Դիվանագետները մի քիչ սնափառ և ինքնահավան մարդիկ են, և դիվանագետների հիմնական մասը համարում է իրեն համաշխարհային մասշտաբներով էլիտար ընտանիքի մաս: Բոլոր դիվանագետները գիտեն միմյանց, և ես չգիտեմ մասնագիտություն, որտեղ կորպորատիվ զգացմունքներն ավելի ուժեղ լինեին, քան դիվանագետների մոտ»,- նշել է նախկին դեսպանը: Նավասարդյանը նշել է, որ նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին իրար դեմ պայքարող ճամբարների դիվանագետները միմյանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունք են ունեցել: Միաժամանակ, նախկին դեսպանը հավելել է, որ չի ցանկանում խոսել այն մասին, թե այս գործում ճիշտ է, թե սխալ Օսկանյանը, այլ ընդամենը նշել է, որ այդ գործում տեսնում է քաղաքական ենթատեքստ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |