Ա. Նավասարդյան. Նախքան իշխանություններին քննադատելը, Ազնավուրը պետք է լքեր դեսպանի պաշտոնը

Ա. Նավասարդյան. Նախքան իշխանություններին քննադատելը, Ազնավուրը պետք է լքեր դեսպանի պաշտոնը

PanARMENIAN.Net - Նախկին դեսպան Արման Նավասարդյանը մեկնաբանել է աշխարհահռչակ շանսոնյե և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը, որում նա իր անհամաձայնությունն է հայտնել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության հետ, մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում:

Նրա կարծիքով, հայկական իշխանությունների սխալը նրանում է, որ նրանք Ազնավուրին դեսպան են նշանակել: «Ես կարծում եմ, որ Շառլին վատություն են արել, և դա եղել է մեր արտաքին քաղաքականության հերթական անհաջողությունը, մարդուն նշանակել գործի, որին նա չպետք է նշանակվի»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:

Նախկին դեսպանը քննադատության է ենթարկել ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքերն այս հարցի մասին, ով հայտարարել է, որ Ազնավուրին կարելի է այդպես խոսել: «Շառլին մի կողմ թողեք: Եթե դուք նրան դեսպան եք նշանակել, ուրեմն մոռացեք, որ նա երգիչ է կամ պոետ: Նա առաջին հերթին ոլորտի զինվոր է, որը պետք է 100 տոկոսով լոյալ լինի իր նախագահի և իր երկրի քաղաքական ընթացքի հանդեպ: Եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ դա այդպես է, իսկ Ազնավուրը` ոչ, նշանակում է, որ նա արդեն դեսպան չէ»: Նրա խոսքով, եթե ցանկանում ես նման հայտարարություններ կատարել, պետք է հեռանաս դեսպանի պաշտոնից և ազատ արտահայտես սեփական կարծիքը:

Միաժամանակ, Նավասարդյանը հավելել է, որ համաձայն է Ազնավուրի կարծիքի հետ, և «ես որպես մեծ պացիֆիստ կողմ եմ, որպեսզի զարգացնենք մեր հարևանների հետ հարաբերությունները»:

 Ուշագրավ
---