Չելենտանոն կրկին բեմում է![]() 8 հոկտեմբերի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Սիրված իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոն 10-ամյա լռությունից հետո կրկին ելույթ կունենա: Այսօր` հոկտեմբերի 8-ին և վաղը` հոկտեմբերի 9-ին, նա «Արենայի» բեմ կբարձրանա Վերոնայում: «Արենան» հին հռոմեական կրկես-ամֆիթատրոնի տեղում է կառուցված և առավել հայտնի է որպես դասական օպերայի փառատոնի հրապարակ։ Ելույթի բոլոր մանրամասները գաղտնի են պահվում։ Ադրիանոյի կինը, ով նաև նրա պրոդյուսերն է, տեղեկացրեց միայն, որ հյուրերի թվում կլինի Չելենտանոյի ընկերը` Ջանի Մորանդին, ում հետ երգիչը հանդես կգա զուգերգով։ 74-ամյա Չելենտանոյի մյուս անակնկալների մասին ոչինչ հայտնի չէ։ 12 հազ. տեղ ունեցող «Արենայում» համերգի տոմսերը վաղուց սպառվել են։ Տոմսերի նախնական արժեքը կազմել է ընդամենը 1 եվրո, իսկ վերավաճառվել են դրանք մոտ 1000 եվրոյով։ Չելենտանոյի կինը խոստացել է, որ երգիչը, ով սկսել է երգել 1957 թվականից ու կարիերայի ընթացքում արդեն 41 ձայներիզ է թողարկել, չի հիասթափեցնի իր երկրպագուներին և նրանց կպարգևի շատ յուրօրինակ ու վառ շոու, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |