Բռնցքամարտի երիտասարդների ԱԱ Երևանում կանցկացվի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը

Բռնցքամարտի երիտասարդների ԱԱ Երևանում կանցկացվի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը

PanARMENIAN.Net - ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների 2012 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվելու է Երևանում, այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Առաջնությունը նախատեսված էր անցկացնել Թայլանդում, սակայն վերջինս հրաժարվեց այն իր երկրում անցկացնելու գաղափարից:

Բռնցքամարտի Միջազգային Ասոցիացիայի առաջարկ-հայտարարությանն արձագանքել է Հայաստանը` ի դեմս ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի: Եվ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանը կհյուրընկալի առաջնության մասնակիցներին: Պատվիրակությունները Երևան կժամանեն նոյեմբերի 25-27-ը: Նոյեմբերի 28-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ մրցումներն կմեկնարկեն նոյեմբերի 29-ին:

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որի մասնակիցները 17-18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներն են` 10 քաշային կարգերում: Մարզիկները կմենամարտեն 46-49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91կգ քաշային կարգերում: Այս պահի դրությամբ հայտ ներկայացրած երկրների թիվը 16-ն է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---