ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա, որը պետք է կայանար ապրիլի 4-6, հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի ստացած ոտքի վնասվածքի պատճառով, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի խոսքերով, այցի նոր ժամկետները կճշտվեն դիվանագիտական ուղիներով: Ըստ ստացված տեղեկությունների, Վրաստան կատարած իր ոչ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահը ստացել է ոտքի մկանների գերձգում:
 Ուշագրավ
---