Իտալական ԶԼՄ-ները ներկայացրել են «Սկուադրա աձուրայի» հնարավոր կազմը Հայաստանի հետ խաղում

Իտալական ԶԼՄ-ները ներկայացրել են «Սկուադրա աձուրայի» հնարավոր կազմը Հայաստանի հետ խաղում

PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն թիմի մարզումի ժամանակ խաղացել է որպես հարձակվող կիսապաշտպան: Իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին որպես եզրային հարձակվող փորձարկել է Մարիո Բալոտելլիին և Սեբաստյան Ջովինկոյին:

Իտալիայի հավաքականը մարզումի ժամանակ խաղացել է 4-3-1-2, իսկ հետո` 4-3-3 սխեմայով:

Ինչպես հաղորդում է football-italia.net-ը, Հայաստանի հետ խաղում, ամենայն հավանականությամբ, Իտալիան կխաղա հետևյալ կազմով. Ջանլուիջի Բուֆֆոն, Քրիստիան Մաջո, Անդրեա Բարցալյի, Լեոնարդո Բոնուչչի, Դոմենիկո Կրիշիտո, Դանիելե Դե Ռոսսի, Անդրեա Պիրլո, Կլաուդիո Մարկիզիո, Մոնտոլիվո, Բալոտելլի և Ջովինկո: Հայաստան-Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանում` «Հրազդան» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---