ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ 4 ապրիլի 2005 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանի կարեւոր բաղկացուցիչներից է: Այդ մասին այսօր Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Բելգիայի թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոնը, հաղորդել է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, Բելգիան շահագրգիռ է տեսնելու Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր զարգացող տնտեսությամբ: Նա դրական է վերաբերվել Հայաստանի վճռականությանը բարիդրացիական հարաբերություններ պահապնել հարեւանների հետ եւ նկատել է, որ տարածաշրջանի ապագան տեսնում է հենց այդպես: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Կրոոի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաեւ հայ-բելգիական միջկառավարական հարաբերությունները: Ա.Բաղդասարյանի խոսքերով, Բելգիայի աջակցությունը ԵՄ «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում կարեւոր է, քանի որ այսօր լուրջ աշխատանք է տարվում Հայաստանի օրենսդրությունը բարեփոխելու ուղղությամբ, ինչը բխում է ԵԽ առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորություններից: Ա.Բաղդասարյանը նաեւ ընդգծել է տնտեսական, գիտամշակութային եւ առողջապահական ծրագրերի կատարումը երկու երկրների միջեւ: Նա երախտագիտություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին 1998 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Ինչպես նշել է փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, եվրոպական ուղղվածությունը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար: Հայաստանը միշտ է հանդես է գալիս հարեւան երկրների հետ շփումների օգտին, սակայն ոչ միշտ է համաձայնության գալիս նրա հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |