Դ. Ջամալյան. Ադրբեջանն ի վիճակի չէ մոտ ապագայում լայնածավալ պատերազմ սկսել![]() 10 հոկտեմբերի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը չի հավատում, որ մոտ ապագայում պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել: «Ադրբեջանը չի կարող այժմ, իր այսօրվա ներուժով, արագ ու հեշտ հաղթանակի հավակնել: Հետևաբար, ես իրական չեմ համարում մեծ պատերազմի սպառնալիքը տեսանելի հեռանկարում»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ուրիշ բան, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և մենք ժողովրդին իրողությունը պետք է ներկայացնենք, իսկ այլ հարց է, արդյոք այդ ջանքերը արդյունք տվել են»,-ասել է նա: Փորձագետը նաև անդրադարձել է պատերազմի վերսկսման հավանականությանը հայկական կողմը պատասխան գործողությունների դեպքում, եթե Ադրբեջանը ինչ-որ բան ձեռնարկի Ստեփանակերտ թռչող քաղավիացիայի դեմ: Ըստ նրա, նույնիսկ հայկական կողմի ցավոտ պատասխան հարվածների դեպքում, Ադրբեջանը պատերազմ չի սկսի՝ հաշվի առնելով նրա անպատրաստ լինելը լայնածավալ պատերազմին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |