ՇՐՋԱՆԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԱՍԵԼ Է ԿԸՀ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ 4 մարտի 2003 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շրջանային ընտրական հանձնաժողովների նախագահները պատասխանատու են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում տեղ գտած յուրաքանչյուր խախտման համար: Ինչպես այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը` «ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում ամեն միջադեպի առումով կհարուցվի քրեական գործ, եւ, ցանկացած մարդ, ով անօրինական կարգով կմիջամտի ընտրական գործընթացին, կենթարկվի պատասխանատվության»: Նա նաեւ նշել է, որ ընտրությունների կազմակերպվածության համար պետք է պատասխանատու լինեն քաղաքական ուժերը, քանզի ընտրական հանձնաժողովները հանդիսանում են քաղաքական ձեւավորումներ: Ա. Սահրադյանը հույս է հայտնել, որ երկրորդ փուլում լուրջ խախտումներ չեն լինի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |