Ֆրանսիայի ոստիկանությունը խոշոր ահաբեկչական ցանց է բացահայտել![]() 10 հոկտեմբերի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողության արդյունքում բացահայտել է ծայրահեղականների խոշոր ցանց, որոնք միավորված են ահաբեկչական օղակներում: Այս պահի դրությամբ ձերբակալվել է 12 կասկածյալ ահաբեկիչ, սակայն արդեն մոտ ժամանակներս դրանց թիվը կարող է աճել՝ ըստ ոստիկանության, ցանցում կարող է հարյուրից ավելի մարդ լինել: Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Մանուել Վալսը պատմել է, որ բացահայտված ահաբեկչական խմբի ղեկավար 33-ամյա Ժերեմի Լուի Սիդնեյը սպանվել է նախորդ կիրակի Ստրասբուրգում ձերբակալության ժամանակ: Տղամարդը կրակ է բացել ատրճանակից ոստիկանների ուղղությամբ և վիրավորել 3-ին: Ավազակախմբի մյուս անդամներին ոստիկանությունը ձերբակալել է: Ձերբակալվածների տներում խուզարկության ժամանակ ոստիկանությունը պայթուցիկ նյութեր է հայտնաբերել, որոնք կիրառվում են ինքնաշեն ռումբերի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |