Իտալիայում կնվազեցվի ցածր եկամուտով քաղաքացիների հարկադրումը

Իտալիայում կնվազեցվի ցածր եկամուտով քաղաքացիների հարկադրումը

PanARMENIAN.Net - Իտալիայի իշխանությունները կնվազեցնեն ցածր եկամուտով քաղաքացիների հարկադրումը, հայտարարել է երկրի վարչապետ Մարիո Մոնտին:

Հարկադրումը կնվազի մեկ տոկոսով: Հարկադրման դրույքը կնվազեցվի տարեկան 15 հազար եվրոյից պակաս եկամուտ ունեցող քաղաքացիների համար՝ մինչև 22 տոկոս, նախկինում այն 23 տոկոս էր: Տարեկան մինչև 28 հազար եվրո եկամուտ ունեցողների համար այն կկազմի 26 տոկոս, նախկին 27-ի փոխարեն:

Իտալիայի կառավարությունը տնտեսման խիստ միջոցների փաթեթ է ընդունել, որի համաձայն 3 տարում բյուջեի ծախսերը կկրճատվեն 26 մլրդ եվրոյով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---