Սիրիայի ԶՈւ-ը կանխել են գրոհայինների ներխուժումը Լիբանանի տարածքից

Սիրիայի ԶՈւ-ը կանխել են գրոհայինների ներխուժումը Լիբանանի տարածքից

PanARMENIAN.Net - Սիրիայի ԶՈւ հոկտեմբերի 10-ին կանխել են գրոհայինների մուտքը Լիբանանի տարածքից: Ինչպես հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, վարձկանների ստորաբաժանումներից մեկը կանգնեցվել է սիրիական զորքերի կողմից, երբ փորձել է ներխուժել երկիր Թել-Կալախ շրջանից: Հրաձգության ընթացքում սպանվել է մի քանի ահաբեկիչ, մյուսները ետ են գնացել:

Սիրիական զորքերին հաջողվել է հոկտեմբերի 10-ին վերականգնել վերահսկողությունը Ջուսիա-Հոմս մայրուղու նկատմամբ, որը ձգվում է Լիբանանի հետ սահմանից մինչև Սիրիայի արդյունաբերական կենտրոն:

«Ալ-Վաթան» պարբերականը հաղորդում է, որ սիրիական օդուժը հարվածներ հասցնում Դամասկոսի մոտ տեղակայված Հարավային Գուտա շրջանում հաստատված գրոհայիններին, որոնք նահանջում են:

Մարտեր են ընթանում նաև Հալեպ քաղաքում: Սիրիական կանոնավոր բանակը թույլ չի տվել ապստամբների ներխուժել քաղաքի պատմական կենտրոն: Մարտերը հակամարտող կողմերի միջև շարունակվում են, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---