Արթուր Աբրահամ. Այժմ ես պետք է ապացուցեմ, որ արժանի եմ լինել բարձրունքում![]() 10 հոկտեմբերի 2012 - 21:46 AMT PanARMENIAN.Net - « Այժմ ես պետք է ապացուցեմ, որ արժանի եմ լինել բարձրունքում: Թույլ չեմ տա ինձ թուլանալ Մեհդի Բուադլայի հետ մենամարտից առաջ»,-խոստովանել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը: Բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգները խոստովանել է, որ այս մենամարտում ֆավորիտը Աբրահամն է, քանի որ նա չեմպիոն է: «Սակայն Աբրահամը չպետք է չափազանց վստահ լինի և թերագնահատի հակառակորդին: Բուադլան այն մարզիկներից է, ովքեր միշտ օգտագործում են իրենց հնարավորությունը: Արթուրը պետք է գործի շատ զգույշ»,-Վագների խոսքը փոխանցում է բռնցքամարտիկի պաշտոնական կայքը: Sauerland Event-ի ղեկավար Կրիս Մայերսը խոստացել է, որ երկրպագուները կտեսնեն տեսարժան մենամարտ: Աբրահամ-Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին` Նուերնբերգեր Վերսիչերունգ արենայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |