The Rolling Stones-ը 7 տարի անց թողարկում է նոր երգ![]() 11 հոկտեմբերի 2012 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ բրիտանական The Rolling Stones ռոք-խումբ, որն այս տարի նշում է իր 50-ամյակը, այսօր նոր երգ է թողարկում: Այս սինգլը 7 տարվա լռությունից հետո խմբի առաջին երգն է: Այս մասին հաղորդում է «Յունիվերսալ» երաժշտական ընկերությունը, որը թողարկում է խմբի ձայնգրությունները: «Doom and Gloom» երգը այսօր հասանելի կլինի ներբռնման համար «ՅուԹյունզ» ինտերնետ-խանութում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ստեղծագործությունը ձայնագրվել է Փարիզում և կներառվի «Grrr» հավաքածուում: Ալբոմը լույս կտեսնի նոյեմբերի 12-ին: Ալբոմում կընդգրկվի խմբի ևս մեկ ստեղծագործություն` «One Last Shot»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |