ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է 4 մարտի 2003 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին օրերս վիրահատել են` հեռացնելով աճուկային ճողվածքը: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, վիրահատումը կատարվել է ամերիկյան Կլիվլենդ քաղաքի (Օգայո նահանգ) բժշկական կենտրոնում, որտեղ Ալիեւը փետրվարի 28-ից գտնվում է բժշկական զննման տակ: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վիրահատությունը անցել է հաջող եւ նախագահն իրեն նորմալ է զգում: 1999 թվականից սա արդեն 79-ամյա Հեյդար Ալիեւին արված երրորդ վիրահատությունն է Կլիվլենդի կլինիկայում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |