«Կուբան» ֆուտբոլային ակումբի համար նոր մարզադաշտ կկառուցվի![]() 11 հոկտեմբերի 2012 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովը հայտարարել է, որ Կրասնոդարում կկառուցվի նոր մարզադաշտ` չնայած որ քաղաքը չի ընդունելու 2018թ աշխարհի առաջնության խաղերը: «Մեզ պետք է ժամանակակից մարզադաշտ: Դա հսկայական գումարներ է պահանջում, սակայն մեք ֆուտբոլն ավելի շատ ենք սիրում: Մենք սուպերմարզադաշտ ենք կառուցելու: Որոշումն արդեն կայացվել է: Իրավաբանական տեսնակյունից մարզադաշտը պատկանելու է «Կուբանին»: Այն լինելու է մեր ակումբի տունը»,-ասել է Տկաչյովը: Ակումբի գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանը կիսվել է նախագծի որոշ մանրամասներով: «Առաջարկում եմ նոր մարզադաշտը կոչել «Կուբան Արենա»: Սակայն անվանումը և մարզադաշտի տեսքը կընտրենք երկրպագուների հետ միասին»,-ընդգծել է Մկրտչյանը: Բոլոր փորձաքննություններն անցնելուց հետո, արենայի շինարարությունը կտևի մոտ 30 ամիս: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |