«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի հարազատներին ազատում են աշխատանքից![]() 11 հոկտեմբերի 2012 - 10:41 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո նման «անկումներ» են սպասվում նաև նրա ընտանիքի անդամներին: Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում ազատման դիմում կգրի նաև նրա դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ով Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է: Մանյան այս պաշտոնին նշանակվել է 5 տարի առաջ, երբ 22 տարեկան էր ու նոր էր ավարտել Մանկավարժական համալսարանը: Այս նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում դստեր՝ երաժշտական կրթություն չունենալու պատճառով: Բայց դե, Ղուկասյանների ահից աղմուկը շուտ էլ մարեց: Մանյա Ղուկասյանի պաշտոնանկության հետ կապված լուրերը փորձեցինք ճշտել Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակից, որը նախ նշեց, թե այլևս չի աշխատում քաղաքապետարանում, ապա հավելեց, որ նման տեղեկություն չունի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |