Ըստ SBS-ի, ԱԱ-2018-ից 5 տարի առաջ ՌԴ քաղաքների մեծ մասը բացարձակապես պատրաստ չէ առաջնությանը

Ըստ SBS-ի, ԱԱ-2018-ից 5 տարի առաջ ՌԴ քաղաքների մեծ մասը բացարձակապես պատրաստ չէ առաջնությանը

PanARMENIAN.Net - 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումից 5 տարի առաջ ռուսական քաղաքների մեծ մասը բացարձակապես պատրաստ չէ այդ իրադարձությանը:

Նման եզրակացության է եկել SBS քոնսալթինգային ընկերությունը: Վերլուծաբանները համեմատել են առաջնության պատրաստվածությունը ըստ երեք չափանիշների` տրանսպորտային, առևտրային և բնակարանային ենթակառուցվածքների զարգացվածության:

Արդյունքում, ամենալավը առաջնությանը պատրաստ է Կրասնոդարը, սակայն վերջերս այն դուրս էր մնացել թեկնածուների ցուցակից: Մոսկվան զբաղեցրել է վարկանիշի 8-րդ հորիզոնականը:

Որպեսզի առաջնությունը կայանա, յուրաքանչյուր շրջան պետք է ենթակառույցի զարգացման համար ներդնի մոտ 9 մլրդ ռուբլի, -հաղորդում է «Էխո Մոսկվին»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---