ԴՊՀ. ԱՄՆ տնտեսությունն առայժմ չափավոր աճում է![]() 11 հոկտեմբերի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում տնտեսության ակտիվությունը դեռ չափավոր ընդլայնվում է երկրի շրջանների մեծամասնությունում, սակայն թուլության օջախները և լարված շուկան խնդիր են մնում որոշ օղակների համար, վկայում է Դաշնային պահեստային համակարգի «Բեժ գիրքը»: Սեպտեմբեր ամսվա «Բեժ գրքում», որը հիմնված է ԴՊՀ տարածաշրջանային բանկերի կողմից հավաքված տվյալների վրա, ասվում է, որ մի քանի շաբաթվա համար վարձակալման պայմանները գրեթե չեն փոխվել: Սակայն Նյու Յորքը և Չիկագոն ցույց են տվել իրադրության վատթարացում: Դատելով ամեն ինչից, սպառողական ծախսերը դեռ պահպանվում են` չնայած աշխատանքի շուկայում հանդարտությանը: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը բարձր է մնում, թեև սեպտեմբերին անսպասելի կերպով 8,1 տոկոսից իջել է 7,8 տոկոսի, հաղորդում է Ռոյթերսը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |