Եվրոպայի շախմատի գավաթի առաջին տուրում «Միկան» կհանդիպի «Ռիշոն լը Սիոնի» հետ

Եվրոպայի շախմատի գավաթի առաջին տուրում «Միկան» կհանդիպի «Ռիշոն լը Սիոնի» հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Էյլաթում (Իսրայել) տեղի կունենա շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի առաջին տուրը:

Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի «Միկա» ակումբը, որն առաջին տուրում կհանդիպի «Ռիշոն լը Սիոնի» հետ:

Հայկական թիմի կազմում հանդես են գալիս Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին և Աննա Հայրապետյանը:

Եվրոպայի ակումբային գավաթը կավարտվի հոկտեմբերի 18-ին: Ժամանակի վերահսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, հետո 30 րոպե մինչ պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար՝ առաջինից սկսած:

Նշենք, որ 2006 թվականին «Միկան» դարձավ Եվրոպայի գավաթի հաղթող:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---