Հայ և իտալացի մասնագետները կհամագործակցեն ձեռագրերի պահպանման ոլորտում![]() 11 հոկտեմբերի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև մշակույթի բնագավառում համագործակցության շրջանակում 2012 թ. հոկտեմբերի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում` «Մատենադարան» տեղի կունենա Հռոմի Արխիվային և գրքային ժառանգության վերականգնման և պահպանման կենտրոնական ինստիտուտի (ԱԳԺՎՊԿԻ) և գիտահետազոտական ինստիտուտի միջև ձեռագրական, արխիվային և գրքային ժառանգության պահմանման բնագավառում համագործակցության պայմանագրի կնքման արարողությունը: Պայմանագրով համագործակցությունն իրականացվելու է հետևյալ բնագավառներում` 1. Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման բնագավառում փորձի, նյութերի, տեղեկատվության և մեթոդոլոգիայի փոխանակում, 2. երկու հաստատությունների աշխատակիցների և մասնագետների հանդիպումների և փոխայցելությունների կազմակերպում, 3. ԱԳԺՎՊԿԻ մասնագետների ներգրավվածություն Մատենադարանի վերականգնողական աշխատանքների մեջ, 4. Հայ ուսանողների ներառում ԱԳԺՎՊԿԻ-ի Մշակութային առարկաների պահպանման և վերականգնման մագիստրական դասընթացներում (հնգամյա): Պայմանագրի կնքման նպատակով Երևան է ժամանել ԱԳԺՎՊԿԻ տնօրեն Մարիա Քրիստինա Միզիտին: Արարողությանը ներկա են գտնվելու Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանում Իտալիայի դեսպանը, ՀՀ մշակույթի նախարարության և կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |