Պարտադրված վայրէջք. Ռուսաստանը բացատրություններ է պահանջում Թուրքիայից![]() 11 հոկտեմբերի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Անկարան, խախտելով երկկողմ հյուպատոսական կոնվենցիան, թույլ չի տվել ռուս դիվանագետներին հանդիպել Անկարայում վայրէջքի պարտադրված սիրիական ինքնաթիռի ռուս ուղևորների հետ: Մոսկվան պնդում է, որ Թուրքիայի իշխանությունները բացատրեն իրենց գործողություններն ու միջոցներ ձեռնարկեն, թույլ չտալու համար, որ նման միջադեպերը կրկնվեն, ասվում է Ռուսաստանում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Երեկ երեկոյան Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները ստիպել են Մոսկվայի «Վնուկովո» օդակայանից Դամասկոս ուղևորվող Аirbus А320-ը պարտադրված վայրէջք կատարել: Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռում 17 ռուսաստանցի է եղել: Խուզարկության ժամանակ թուրքական իշխանությունները որոշ ռազմական սարքավորումներ են առգրավել, և հետո միայն թույլ տվել, որ ինքնաթիռն օդ բարձրանա: «Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է թուրքական իշխանություններից թույլ տալ, որ հյուպատոսության աշխատակիցներն ու բժիշկը հանդիպեն ռուսաստանցի քաղաքացիների հետ: Սակայն թուրքական իշխանությունները, առանց բացատրելու պատճառները և խախտելով երկկողմ հյուպատոսական կոնվենցիան, թույլ չի տվել ռուս դիվանագետներին հանդիպել Անկարայում վայրէջքի պարտադրված սիրիական ինքնաթիռի ռուս ուղևորների հետ, որոնց 8 ժամ դուրս չեն թողել օդանավակայանից: Նրանք չեն ապահովվել սնունդով»,-ասել է Լուկաշևիչը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |