ԼԻՏՎԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ ծառայությունը: Հանդիպման ընթացքում կարեւորվել է Հայաստանի եւ Լիտվայի համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների եվրաինտեգրման զարգացումների շրջանակներում: Այդ ուղղությամբ նշելով Հայաստանի առաջընթացը` մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանն ուղղված Անհատական գործընկերության գործողության ծրագրի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի պատրաստման հարցում, կարեւորվեց Լիտվայի կամրջող դերը տարածաշրջանի եւ այդ կառույցների միջեւ: Վարդան Օսկանայանն ու Գեդիմինաս Կիրկիլասը անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի: Արտգործնախարարը Լիտվայի պաշտպանության նախարարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը: Նշելով, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, մտահոգություն հայտնվեց վերջին շրջանում հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գծում արձանագրված հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների կապակցությամբ:


 Ուշագրավ
---