ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքարանը չի օրհնի խառնամուսնությունները![]() 11 հոկտեմբերի 2012 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքարանը վերսկսել է խառնամուսնությունների մասին կանոնադրության իրականացումը, ըստ որի այլ հավատք ունեցողների հետ հայերի ամուսնությունն այլևս չի օրհնվելու և չի թույլատրվելու եկեղեցում հարսանիքի անցկացումը, հաղորդում է Hürriyet Daily News պարբերականը: Եկեղեցում խառնամուսնությունները թույլատրվել էին 2000 թվականին՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիրարքի հաստատումով, բայց այդ քայլը համայնքում բանավեճերի առիթ դարձավ: «Մենք կիրառության մեջ ենք դնում մի օրենք, որը մեր եկեղեցին արդեն ուներ: Ես չեմ ուզում սրանից բացի ուրիշ հայտարարություն անել», - պատրիարք Արամ Աթեշյանի խոսքը փոխանցում է HDN-ը: Նոր կարգն ուժի մեջ է մտել հոկտեմբերի մեկին: Խառնամուսնությունների մեջ եղող հայերը, ինչպես նաև նշանվածները մասնակի աջակցություն են հայտնել պատրիարքին, բայց նաև քննադատորեն են մոտենում հարցին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |