Բոլոր ցանկացողները կկարողանան օնլայն հետևել Էրեբունի-Երևանի տոնակատարություններին![]() 11 հոկտեմբերի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Էրեբունի-Երևանի տոնակատարություններին հնարավոր կլինի օնլայն հետևել myyerevan.am կայքի միջոցով: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը, կայքում այսօրվանից արդեն օնլայն ռեժիմով կարելի է հետևել միջոցառումների անցկացման գլխավոր հարթակներին: «Մտադրություն կա նաև տեղակայված տեսախցիկներով մայրաքաղաքի անցուդարձին հետևելու հնարավորությունը չսահմանափակել Էրեբունի-Երևանի տոնակատարություններով: Ամենայն հավանականությամբ, օնլայն ռեժիմով հետևելը հնարավոր կլինի նաև դրանից հետո, և այս հնարավորությունն ընձեռվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում բնակվող մարդկանց: Այս իմաստով մենք տուրիզմի զարգացմանն ուղղված քայլ ենք ձեռնարկել, որը շարունակական բնույթ է կրելու»,- նշեց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |