Աշխարհում Ինտերնետի օգտատերերի քանակը հասել է 2,3 միլիարդի![]() 11 հոկտեմբերի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում Ինտերնետի օգտատերերի քանակը հասել է 2,3 մլրդ մարդու՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 11 տոկոսով: Այդ մասին ասվում է Էլեկտրակապի միջազգային միության «Տեղեկատվական հասարակության չափումը» զեկույցում: ՄԱԿ-ի մասնագիտացած հաստատության փորձագետները նշում են, որ զարգացող երկրներում Ինտերնետից օգտվողների թիվը 2011թ. երեք անգամ ավելի է աճել՝ 16 տոկոսով, քան զարգացած երկրներում, որտեղ այդ ցուցանիշը 5 տոկոս է: Ինտերնետից օգտվողների մեկ քառորդը բնակվում է Չինաստանում: Աճում է նաև տան պայմաններում Ինտերնետից օգտվողների թիվը՝ 14 տոկոսով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |