«Ազատ դեմոկրատների» համար ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածու ունենալը աբսուրդի ժանրից է![]() 11 հոկտեմբերի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին դեռ 4 ամիս և 6 օր ժամանակ կա, իսկ քաղաքական դաշտում այդ հարցի շուրջ ծավալված խոսակցություններն արդեն բավականին շատ են: Ընդդիմության միասնական թեկնածու ունենալու գաղափարը շատերը լավատեսություն են համարում, իսկ ոմանք ուղղակի անհեթեթություն: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դա իր համար անընդունելի է համարում. «Մենք բացառում ենք «Բարգավաճի» հետ միասնական թեկնածու ունենալը, և կարծում ենք, որ դա աբսուրդի ժանրից է: Հարցը միայն որպես ընդդիմություն հանդես գալը չէ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը և հավելեց, որ իրենք ունեն իրենց տարբերակները նախագահական ընտրությունների համար, որոնք կքննարկվեն և կներկայացվեն բոլորին: «Ժառանգություն» կուսակցությունում դեռևս այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել: Սակայն, ինչպես ասում է կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ոչինչ չի կարելի բացառել: «Այսօր մեր երկրի խնդիրները շատ են, պետք է կարողանալ դիմակայել ցանկացած տեսակի մարտահրավերների: Իսկ մեր ցանկացած քայլ պետք է բխի երկրի շահից»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |