ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի մասնակցության դադարեցման հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերին![]() 11 հոկտեմբերի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի մասնակցության դադարեցման հարցի վերաբերյալ որոշումը քննարկվելու է դեկտեմբերին` կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում, ՌԻԱ Նովոստիին հինգշաբթի օրը հաղորդել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Իգոր Լյակին-Ֆրոլովը: Տաշքենդը հուլիսի վերջին հայտարարել է ՀԱՊԿ գործունեությունում իր մասնակցությունը դադարեցնելու մասին` համապատասխան նոտան հղելով կազմակերպության քարտուղարություն: «Կայացել է ՀԱՊԿ գործուեությունում իր մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ուզբեկստանի որոշման իրավա-քաղաքական հետևանքների վերլուծություն: Այժմ համաձայնեցվում է այդ հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը: Հուսով եմ, որ համապատասխան որոշումը կկայացավի դեկտեմբերին` Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ»,-ասել է Լյակին-Ֆրոլովը, ընդգծելով, որ Ուզբեկստանը շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ անդամ: ՀԱՊԿ անդամներ են նաև Հայաստանը, Բելառուսիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |