ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԼԻՏՎԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԲԱՑԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Լիտվան մտադիր է դեսպանատուն բացել Հարավային Կովկասի երկրներում` նստավայրը Թբիլիսիում: Այդ մասին այսօր հայտարարել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասը` Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով` կնշանակվի նաեւ ռազմական կցորդ: «Դա նաեւ թույլ կտա ավելի արագ լուծել հարցերը, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Լիտվան հեռու են միմյանցից», - նշել է Լիտվայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
---