Գյումրի– Բավրա ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. ՌԴ քաղաքացին հոսպիտալացվել է![]() 12 հոկտեմբերի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի– Բավրա ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 32 ԼՍ 704 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդ` ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Ալեքսանդր Սադչիկովն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սադչիկովին և տեղափոխել Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն, այնուհետև` ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |