ՍԻՄ նախագահ. Լևոն Տեր-Պետրոսյանի 7 պատգամավորները 1 հարցի շուրջ 7 ձև են քվեարկում![]() 12 հոկտեմբերի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է շատ կարևոր աշխարհաքաղաքական առանցքի մեջ, որտեղ Հայաստանի դիրքն իսկապես շատ կարևոր է: Այդ իսկ պատճառով Հայաստանի նկատմամբ անընդհատ գործադրվում է այնպիսի ռեժիմներ, որոնք կտանեն նարնջագույն հեղափոխության և իշխանափոխության: Այսպես է կարծում ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց նաև 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների մասին: Անդրադառնակով կուսակցությունների դրսևորած վարքագծերին նա ասաց. «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև մանկական վեճեր են: Բայց քանի որ վերջիններիս կառավարումը նույն կենտրոնից է, և այն գտնվում է օվկիանոսից այն կողմ, ի վերջո նրանց կհաշտեցնեն»: Բաբուխանյանն, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին,ասաց, որ վերջինս հիմա ուղղակի սպառվել է: «Նա լռում է, որորվհետև այլևս ասելիք չունի: Անգամ իր 7 պատգամավորները 1 հարցի շուրջ 7 ձև են քվեարկում. «Իմ կարծիքով երբ Տեր-Պետրոսյանին մարզերում սկսեցին 2-3 հոգի էր դիմավորել, նա հասկացավ, որ ժողովրդի շարքերում էլ թիմ չունի»: Ինչ վերաբերվում է Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու հավանականությանը, բանախոսն ասաց, որ նա եղել է մի ոչ ժողովրդավարական ռեժիմի ներկայացուցիչ և ոչինչ չի արել ժողովրդի վստահությունը շահելու համար: «Եթե նա մի կուսակցության մեջ է, որն ունի մեծ թվով ձայներ, դա դեռ չի նշանակում, որ այդ բոլոր ձայները կլինեն նրանը»,-ասաց Հայկ Բաբուխանյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |