Mozilla-ն շտկել է վտանգավոր խոցելիությունը Firefox 16 նոր բրաուզերում

Mozilla-ն շտկել է վտանգավոր խոցելիությունը Firefox 16 նոր բրաուզերում

PanARMENIAN.Net - Mozilla ընկերությունը, որը մշակել է աշխարհում ճանաչելիության առումով երրորդ բրաուզերը, շտկել է վտանգավոր խոցելիությունը Firefox 16 նոր բրաուզերում և այն կրկին հասանելի է ներբեռնման համար:

Ինչպես ասվում է Mozilla-ի կայքում, անկախ մասնգետների կողմից նախկինում հայտնաբերված խոցելիությունը թույլ էր տալիս չարագործներին հատուկ ստեղծված կայքի միջոցով հասանելիություն ստանալ ինտերնետ-ռեսուրսների ցուցակին՝ իմանալով, թե ինչ ռեսուրսներ է բրաուզերի օգտատերն այցելել նախկինում:

Windows, Mac և Linux-ի համար նախատեսված Firefox-ի նորացումը թողարկվել է, արդեն տեղադրված բրաուզերները կնորացվեն ինքնաբերաբար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---