ԳԵԴԻՄԻՆԱՍ ԿԻՐԿԻԼԱՍ. ԼԻՏՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՃԻՇՏ ՔԱՅԼ ԿԼԻՆԵՐ 7 ապրիլի 2005 - 12:25 AMT PanARMENIAN.Net - «Մենք` քաղաքական գործիչներս պետք է ջանանք, որպեսզի Ցեղասպանությունը չկրկնվի»,- հայտարարել է Լիտվայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գեդիմինաս Կիրկիլասը: Նրա խոսքերով` Ցեղասպանությունը պետք է դատապարտեն բոլորը: «Մենք ցանկանում ենք օժանդակել Հայաստանին ԵՄ-ին անդամակցելու հարցում, որպեսզի ապագայում չկրկնվեն պատերազմներն ու Ցեղասպանությունները»,- նշել է նա: Լիտվացի նախարարը տեղեկացրել է, որ Լիտվայում շրջանառության մեջ չկա Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթ, սակայն նա, որպես քաղաքական գործիչ, գտնում է, որ Լիտվայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ճիշտ քայլ կլիներ, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |