Բակո Սահակյանը հայկական դիվանագիտական դպրոցի ուսանողների հետ քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

Բակո Սահակյանը հայկական դիվանագիտական դպրոցի ուսանողների հետ քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելությունն Արցախ դարձել է բարի ավանդույթ, ինչը հատկապես կարևոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման տեսանկյունից: Նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին, անդրադարձել հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրների:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---