ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ. ՄՈՏԱԿԱ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ 9 ապրիլի 2005 - 08:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեպսանԱնատոլի Դրյուկովը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավրտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անթույլատրելի է մի երկրում մեկ այլ երկրի հանդեպ թշնամական քաղաքականության վարումը, առավել եւս այն պահին, երբ բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: «Ենթադրենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին հակամարտության կարգավորման շուրջ, սակայն կատարել պայմանավորվածությունները բարդ, գործնականում անհնար կլինի այդ երկրներում ձեւավորված թշնամական մթնոլորտի պատճառով»,-նշել է դեսպանը: Թշնամական զգացմունքների կուտակում չպետք է լինի, ավելացրել է Անատոլի Դրյուկովը: Նրա կարծիքով, մոտակա մի քանի տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ չեն ծավալվի, քանի որ միջազգային հանրությունը շագիգիռ չէ դրանում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |