Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ15 հոկտեմբերի 2012 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ։ Հոկտեմբերի 13-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետությանը որպես ՖՄԿ լիիրավ անդամ ընդունելու մասին։ Հայաստանի անդամակցության որոշումից հետո Էդվարդ Նալբանդյանն, ելույթ ունենալով գագաթաժողովին, ասաց.«Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանկոֆոնիայի տասնչորսերորդ գագաթաժողովին, որտեղ Հայաստանը դառնում է Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության լիիրավ անդամ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության այս արտահայտության համար և գոհունակություն՝ մեր երկրի՝ ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, երկխոսության և համագործակցության այս լայն հարթակին միանալու կապակցությամբ: Հպարտ ենք, որ հայկական քաղաքակրթությունը, մշակույթն ու լեզուն իրենց տեղն են գտնելու մշակութային և լեզվական բազմազանությամբ հարուստ ֆրանկոֆոնիայի ընդհանուր ժառանգության մեջ։ Հայտնի է, որ Հայաստանը Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հետ կապում են առանձնաշնորհյալ հարաբերություններ: Մեր երկրների, մեր ժողովուրդների ճակատագրերը շաղկապված են, ժամանակի փորձությունն անցած և կոփված խաղաղության, ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքների հանդեպ հանձնառությամբ: Կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակում Հայաստանը կկարողանա առավել ամրապնդել և խորացնել իր համագործակցությունն անդամ երկրների հետ, ակտիվորեն մասնակցել Ֆրանկոֆոնիայի աշխատանքներին, գործել համերաշխության և ընդհանուր արժեքներին հավատարմության ոգով։ Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների հետ միասին ակտիվ ջանքեր է գործադրելու միջազգային բեմահարթակում կազմակերպության դերն առավել ամրապնդելու ուղղությամբ»։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |