2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԵԽ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 9 ապրիլի 2005 - 10:14 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականին Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների հերթական հանդիպումը: Որոշումը այդ մասին կայացվել է նախօրեին Հելսինկիյում տեղի ունեցած նախարարների հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նիստի ժամանակ արդարադատության նախարարները իրենց մտադրությունն են հայտնել շարունակել պայքարը ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ: Ընդունված բանաձեւում, մասնավորապես, ասվում է , որ «ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում մարդու իրավունքները պետք լիովին պահպանվեն»: Նշենք, որ հելսինկյան հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |