Բրազավիլում և Երևանում ոչ ռեզիդենտ դեսպաններ կհավատարմագրվեն

Բրազավիլում և Երևանում ոչ ռեզիդենտ դեսպաններ կհավատարմագրվեն

PanARMENIAN.Net - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ։

Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին հանդիպեց Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգեսոյին։ Կոնգոյի ղեկավարը շնորհավորեց Հայաստանի ԱԳ նախարարին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության կապակցությամբ և հույս հայտնեց, որ նոր կարգավիճակում Հայաստանը առավել կզարգացնի ֆրանկոֆոն աշխարհի հետ իր հարաբերությունները։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և ակտիվացնելու է ձեռնարկվելիք քայլերն այդ ուղղությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորման, գործարար կապերի հաստատման հնարավորություններին, պայմանավորվածություն ձեռք բերվեց Բրազավիլում և Երևանում ոչ ռեզիդենտ դեսպաններ հավատարմագրել, արտգործնախարարությունների միջոցով քայլեր ձեռնարկել Հայաստանի և Կոնգոյի Հանրապետության միջև տարբեր բնագավառներում համագործակցության խթանման նպատակով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---