Հայաստանի և Մարոկկոյի ԱԳ նախարարները քննարկել են Հյուսիսային Աֆրիկայում կատարվող իրադարձությունները![]() 15 հոկտեմբերի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ։ Էդվարդ Նալբանդյանի և Մարոկկոյի ԱԳ նախարար Սաադ-Էդին Ալ-Օթմանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության խթանման ուղիները։ Հայաստանի և Մարոկկոյի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների և տարածաշրջանային անվտանգության վրա դրանց ազդեցության վերաբերյալ։ Սաադ-Էդին Ալ-Օթմանին տեղեկացրեց Արևմտյան Սահարայի առնչությամբ Մարոկկոյի մոտեցումների մասին։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի էությունը և դրա կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |