Գերմանիայում կնշվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակը![]() 15 հոկտեմբերի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին և 28-ին Գերմանիայի Համբուրգ և Հուրթ (Քյոլնի մերձակայք) քաղաքներում կկայանա երկու բարեգործական մենահամերգ` նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին: Այն իրականանում է հիմնադրամի Գերմանիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և 2012 թ-ի դրամահավաքի շրջանակում: Միջոցառմանը ելույթ կունենա Ռազմիկ Ամյանը: Համերգի հասույթը կուղղվի Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հետագա կարիքներին: Օգոստոսի 6-ին հիմնադրամը հանդիսավոր պայմաններում բացեց մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը: Այս ծրագրի համար միջոցները հավաքագրվել էին Հիմնադրամի բարերարներ Համո և Թամար Գրիգորյանների ընտանիքի նվիրատվություններց և համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |