ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ11 ապրիլի 2005 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին հայկական պատվիրակությունը Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կմեկնի Մոսկվա, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Այցը տեղի կունենա ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հրավերով: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ, ինչպես նեւ Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ: ՌԴ Դաշնության խորհրդի շենքում խորհրդարանների երկու նախագահների մասնակցությամբ կբացվի 1915 թ. ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդես: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |