ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԻՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ԲՈԼՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր հակամարտություն իր առանձնահատկություններն ունի: Ես երբեք զուգահեռներ չեմ անցկացնում Լեռնային Ղարաբաղի եւ վրաց-աբխազական հակամարտությունների միջեւ, մեկ բացառությամբ` երբ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին, չի կարելի մոռանալ, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապաչհով»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը ԱՄՆ-ից` Սթիվեն Մանը, որը գլխավորում է ամերիկացի դիվանագետների պատվիրակությունը, որն այցով գտնվում է Աբխազիայում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Սթիվեն Մանի խոսքերով, «Բոլոր այդ հակամարտությունների կարգավորման գոծվ միջնորդական առաքելոթյուններում անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել, թե ինչ են ասում կողմերը, ոչ թե մամուլի հրապարակումներին»: Պատասխանելավ այն հարցին, թե ակնկալում ինքն արդյոք Բաքվից կոնկրետ քայլեր, հատկապես Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին ելույթից հետո, որը հրապարակել է հայկական կողմի սկզբունքային փոխզիջումները, Սթիվեն Մանը նշել է, որ գերադասում է չխոսել ստորադասական եղանակով: «Ես եւ ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով Մինսկի Խմբի մյուս անդամները կշարունակենք երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ես նաեւ հույս ունեմ, որ մենք կարող ենք գալ որեւէ արդյունավետ, կառուցողական եւ կոնկրետ եզրակացության»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---