ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱԿԱՀԻՏԼԵՐՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 60-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ11 ապրիլի 2005 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել են PanARMENIAN.NET-ին ՀՀ Ազգային Ժողովի մամլո ծառայությունում, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 25-րդ լիագումար նիստին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական գիտաժողովին: Միջոցառումները տեղի կունենա ապրիլի 13-15 Սանքտ Պետերբուրգում: Այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները այլ երկրների խորհրդարանների նախագահների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Մասնավորապես, նա կհանդիպի ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենի, Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի նախագահ Ատեֆ Գորիսի, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի եւ այլ բարձրաստաիճան անձանց հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |