«Միկան» շախմատի Եվրոպայի Գավաթի կանանց մրցաշարում վստահ հաղթանակ է տարել «Աշդոդի» նկատմամբ![]() 17 հոկտեմբերի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի Գավաթի կանանց մրցաշարի 6-րդ տուրում, որը տեղի է ունենում Էյլաթում, երևանյան «Միկան» 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Աշդադի» նկատմամբ: Առաջին տախտակի վրա Էլինա Դանիելյանը միավորներ է կիսել Մաշա Կլինովայի հետ, մյուս պարտիաներում ավելի ուժեղ են գտնվել «Միկայի» շախմատիստուհիները: Հարիկա Դրոնավալին հաղթանակ է տարել Անգելա Բորսուկի նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը` Օլգա Վասիլևայի, իսկ Լելա Ջավախիշվիլին` Լյուդմիլա Ցիֆանսկայայի: «Միկան» ունի 8 թիմային միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Cercle d’Echecs-ը»: Եվրոպայի ակումբային առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 18-ին: Ժամանակի հսկողությունը` 40 քայլի համար 90 րոպե է, այնուհետև 30 րոպե մինչև պարտիայի ավարտը յուրաքանչյուր քայլի համար հավելյալ 30 վայրկյանով` սկսած առաջինից: Նշենք, որ 2006-ին «Միկան» դարձել է Եվրոպայի գավաթի հաղթող: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |